«Մտածում էի՝ հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն»․ Էլեն Առստամյան
![]() 579 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 19:18 Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին իրականացվել էր ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը։ Այդ ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է արցախցի Էլեն Առստամյանի հարցազրույցը, ինչը տարակարծություններ էր առաջացրել ու քննադատությունների արժանացել նաև հայկական մեդիա տիրույթում։ Tert-ի հետ զրույցում Էլեն Առստամյանը պատմել է տեղի ունեցածի մասին և մանրամասներ ներկայացրել։ «Այդ օրը ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որտեղից ավտոբուսներով պետք է շարժվեինք դեպի ՀՀ։ Սկզբից ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց նախքան սահման հասնելը, ճանապարհին մի դեպք էր պատահել, ինչի պատճառով ես արդեն լարված էի։ Ավտոբուսի այն հատվածում, որտեղ ես էի նստած, ծուխ էր բարձրանում, ինչ-որ խնդիր էր առաջացել, երևի տաքությունից, ու ռուս խաղաղապահները անհապաղ մեզ դուրս հանեցին ավտոբուսից՝ ասելով, որ հնարավոր է այն պայթի։ Հետո, երբ հասանք անցակետի մոտ, ավելի լարվեցի, երբ տեսա զինված ադրբեջանցիների, հայ չկար, մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում իրենք ու լարվածությունս կրկնապատկվեց»,- ասում է Էլենը։ Նրա խոսքով՝ անցակետի մոտ սպասելիս՝ լարվածությունն էլ ավելի է մեծացել, երբ իրենց են մոտեցել ադրբեջանցի օպերատորներն ու լուսանկարիչները և սկսել նկարահանել իրենց։ «Նրանց ուղղությամբ փորձում էինք չնայել, տեսանյութում էլ կարող եք տեսնել, որ ես մեջքով շրջված եմ ու երբ ինձ հարց են տալիս, շրջվում եմ ու անսպասելի հայտնվում այդքան տեսախցիկների առաջ։ Ընդհանրապես չէի սպասում, որ լրագրողները կարող է մոտենան ու հարց տան, ես մեջքով էի ու լրագրողներին չէի տեսել։ Եկան, սկսեցին ռուսերենով ինչ-որ հարցեր տալ, ես սկսեցի ավելի շատ լարվել, երբ լրագրող աղջիկը սկսեց ադրբեջաներենով ինչ-որ հարցեր տալ ու մոտ մի տասը լրագրողներով հավաքվեցին գլխիս։ Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն տանեն, հատկապես, որ լսել էի նախորդ դեպքերի մասին։ Մտածում էի, ոչ մի վատ բան չասեմ, ի՞նչ անեի, ոչ հայ կար այնտեղ, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, մի աղջկա հետ էի ծանոթացել ճանապարհին, ինքն էլ կողքիս չէր այդ պահին, ինձ անպաշտան էի զգում, ռուսները, որ այնտեղ կանգնած էինիրենք էլ այդ պահին ոչինչ չեն արել»,- ընդգծում է Էլենը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
