Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. Ստեփանակերտում դեռ որոշում չկա
![]() 788 Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 14:18 Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23֊-ից հացը գնում են կտրոնային եղանակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը: «Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները՝ եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը, և տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ: «Կտրոնի մեջ ներառված է ընտանիքի ավագի անուն֊-ազգանունը, տվյալ ընտանիքի անդամների թիվը և տրամադրվելիք հացի քանակը: Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչև երեք անդամ ունեցող ընռանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, և չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը: Ի դեպ, հաշվի առնելով հացի ձեռքբերման դժվարությունները՝ «Արցախպրես»-ը մեկնաբանություն է խնդրել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանից. արդյո՞ք կտրոնային համակարգը անհրաժշտ չէ նաև մայրաքաղաքում մտցնել: Ի պատասխան, քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը նշեց, որ մինչև այս պահը նման քննարկում չի եղել: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
