Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիկոլը կարևոր խոստովանություն է արել»․ Կարեն Վրթանեսյան

«Նիկոլը կարևոր խոստովանություն է արել»․ Կարեն Վրթանեսյան
444
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 18:24

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Նիկոլը կարևոր խոստովանություն է արել, բայց իրեն բնորոշ ձևով խեղդելով այն անիմաստ բառակույտերի մեջ այնպես, որ ոչ ոք չհասկանա.
«Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»։
Ինչ է սա նշանակում.
Ա. Պատերազմից հետո սկսված բանակցային գործընթացը, որոնք Նիկոլը ներկայացնում էր հանրությանը՝ որպես գալիք խաղաղության երաշխիք, այսպես ասած, «ջրվել է»։ Հակառակ դեպքում «նոր առաջարկներ» ուղարկելու կարիք չէր առաջանա։
Բ. 2020-ի նոյեմբերից ի վերջ Նիկոլի արված միակողմանի բոլոր զիջումները (սկսած Սյունիքը և ՀՀ-Իրան ճանապարհը պաշտպանող բարձունքների հանձնումից, վերջացրած Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը) գեթ մեկ սանտիմետրով չեն մոտեցրել նրա խոստացած խաղաղությունը։ Ինչպիսի՜ զարմանք։
Գ. Բրյուսել, Պրահա, Մոսկվա... Մի միջնորդի գրկից մյուսի գիրկը թռնելով, ոչ մի հանգուցալուծման չեն հասել։
Դ. Ինչպես արդեն գրել եմ մի քանի անգամ. վերջին երկու ամիսները շոուները, որոնք Նիկոլն ու Արայիկն էին բեմադրում, ընդամենը ալիբի ապահովելու համար է. «Մենք ամեն հնարավորն արեցինք Արցախը և Սյունիքը փրկելու համար»։
Նմանապես՝ նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի բոլոր գործողությունները թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Արցախի շուրջ և թե՛ Ադրբեջանի ներսում վկայում են մոտալուտ պատերազմի մասին։
Ըստ էության Նիկոլն ու Արայիկը ոչ միայն հետևողական քայլերով (բանակցությունների իմիտացիա ստեղծելով) հանձնել ու շարունակում են հանձնել մեր դիրքերը թե՛ գետնի վրա, թե՛ միջազգային ասպարեզում, այլև ամեն ինչ արեցին, որպեսզի բանակը, ՀՀ ու Արցախի Հանրապետության հանրությունները պատերազմին շեմին հասնեն առավելագույնս անպատրաստ վիճակում։
Սա չի կարող լինել հիմարություն, որովհետև հիմարները գոնե երբեմն «ճիշտ ուղղությամբ են սխալվում»։ Սա անկարողություն չէ, որովհետև անկարողները նման իրավիճակում իշխանությունը պահել չեն կարող։
Սա թշնամություն է. Նիկոլն ու Արայիկը թշնամիներ են, հայ ազգի թշնամիների շահերի սպասարկուներ։
Այս տողերը կարդացող ցանկացած բանական մարդ ուղղակի պարտավոր է բացատրել իրեն լսողներին, որ մեր առաջնագիծն այսօր անցնում է Հանրապետության հրապարակով։
Մինչև սա չհասկանանք, Հայաստանը (ներառյալ Արցախը) փրկության շանս չի ունենալու...»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան