Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին. նշանակում է՝ լինելու է պատերազմ ու երկարատև». Արա Պողոսյան

«Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին. նշանակում է՝ լինելու է պատերազմ ու երկարատև». Արա Պողոսյան
413
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 00:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն խոսքի ու գործողության մեջ կոդ կա.
1998 թվականի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տալով, հայտարարեց թե «Խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»:
1998 թվականից մինչև 2018 թվականի ապրիլ «պատերազմի կուսակցության» կառավարման ընթացքում եղան դիվերսիոն գործողություններ, 2016 թվականի ապրիլի 4-օրյա ռազմական գործողություններ։ Բայց, իմ կարծիքով «պատերազմի կուսակցությունն» արդեն դարձել էր «խաղաղության կուսակցություն»: Դա հաստատեց նաև Սերժ Սարգսյանը, ասելով, որ ինքը երբեք «ոչ մի թիզական» չի եղել և մշտապես «փոխզիջման» կողմնակից է եղել։ Դա է հաստատում նաև 2016 թվականին Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը արցախյան վերնախավի հետ։
2018 թվականից պաշտոնապես «խաղաղության կուսակցությունը» հաստատվեց ՔՊ տեսքով իշխանության աթոռին ու... սկսվեց պատերազմն ընդամենը 2 տարի հետո։
Հիմա Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին։ Նշանակում է լինելու է պատերազմ ու երկարատև... Պատերազմի երկարատևությունը պարտադիր չէ որ միայն ակտիվ ռազմական գործողությունների միջոցով լինի։ Ըստ էության, 2020 թվականից պատերազմը Հայաստանի դեմ չի դադարել, այլ ակտիվ և պասիվ փուլերով ձգվում է դեռ։
Խաղաղության հասնելու համար պետք է հույս կապել այն ուժի հետ, որը առնվազն խաղաղության քարոզով չի գալիս, այլ պրագմատիկ՝ զսպման ու կանխարգելման խոսույթով»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան