Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
327
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 08:24

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 28-ին կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 29-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 28-ի երեկոյան ժամերին, 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 37.8°C (1977թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.2°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.7°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։