Հերթերը հասան մարզեր. ինչ լուծումներ են նախատեսվում. «Ժողովուրդ»
![]() 405 Շաբաթ, 26 օգոստոսի, 2023 թ., 10:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը եւ տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված էր մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ, մասնավորապես՝ աճում էին ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու, փոխանակելու դիմումները։ Բացի այդ, նշվում է, որ անհամեմատ շատացել են նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումները: Կուտակումներից խուսափելու համար անձնագրայիններում անցան էլեկտրոնային սպասարկման: Թվում էր, թե այսքանով խնդիրը լուծված է, սակայն ավելի ուշ առաջացավ մեկ այլ խնդիր: Հերթերի կուտակումները մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Պատճառը հերթերի ուշ հասնելն ու համակարգի թերի վիճակն էր: Երեւանից քաղաքացիները տեղափոխվում էին մարզերի անձնագրայիններ՝ «հայավարի» իրենց գործարքը կատարելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
