Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախցի Արսենը 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում». Աննա Նաղդալյան

«Արցախցի Արսենը 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում». Աննա Նաղդալյան
622
Շաբաթ, 26 օգոստոսի, 2023 թ., 11:36

ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենիքի բլոկադա, օր 258:
Մարդիկ ամբողջ գիշեր անցկացնում են հերթերում՝ հաց ձեռք բերելու հույսով: Դա ոչ միշտ է ստացվում:
Նկարում 13 տարեկան Արսենն է, որ արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում։
Նկարն արվել է գիշերվա ժամը 01:42-ին, նա էլի հաց չունի, սպասում է հերթին՝ 252 համարին։
Նկարը՝ Դավիթ Ղահրամանյանի էջից»:

Աղբյուրը`   Աննա Նաղդալյան