«Հայրենիքը միայն ասֆալտի վրա չի, տղա ջան». քաղաքացին՝ Ավինյանին
![]() 936 Շաբաթ, 26 օգոստոսի, 2023 թ., 16:48 Ինչպես արդեն հայտնել ենք՝ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Թոշակառու մի կին մոտենալով Ավինյանին, ասաց. «Ես ծանոթացա ձեր ծրագրին, ինձ միայն այլ բան է հետաքրքրում՝ այս երկրի անվտանգությունը, սահմանները: Այ, որ Հանրապետության հրապարակում պաշտոնա-պատերազմ հայտարարած անձինք գնան սահման, երկու օր փոխարինեն զինվորին՝ զինվորը գետի ջրով չլողանա, իր ներքնաշորերը գետի ջրի մեջ չողողի, շատ լավ կլինի: Էսօր որ էստեղ հավաքվել ենք, կամ, որ խաղաղ մեր գլուխը դնում ենք բարձին, պարտական ենք այդ տղաներին: Ես տղա չունեմ, բոլորն իմ տղաներն են»: Շարունակելով խոսքը, քաղաքացին ասաց. «Հայրենիքը միայն ասֆալտի վրա չի, տղա ջան, հայրենիքը ոգի է, այդ ոգին այսօր ամփոփված է «Եռաբլուր»-ում, դեռ նրանց արյունը հողի մեջ չի ցամաքել: Կուզեի ձեր ծրագրի մեջ բանակաշինության, զինվորի, նրա սննդի, պահպանման, վերադարձի մասին շատ բան լիներ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
