Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գետնի տակով անցնող բոլոր լարերը գողացել են». Հովսեփ Կուբատյան

«Գետնի տակով անցնող բոլոր լարերը գողացել են». Հովսեփ Կուբատյան
390
Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 19:48

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս վիդեո էի հրապարակել, որ մեր բակը վերանորոգել են, բայց շինաղբը մնացել է խաղահրապարակում: Շինաղբը այսօր տարան, իհարկե մինչ այդ ինձ մեղադրելով «այլ նախընտրական նկրտումների» մեջ, բայց պարզվեց, որ դա դեռ ծաղիկներն են:
Վերանորոգման ժամանակ սիրուն լույսեր էին տեղադրել, լարերն էլ գետնի տակով էին անցկացրել: Պարզվեց, որ լարերը գողացել են: Գետնի տակով անցնող բոլոր լարերը գողացել են:
Մարդ չգիտի գնա ավագանի դառնա, ոստիկան դառնա, քիլեռ դառնա, որ կարողանա էս ամեն ինչի դեմն առնել»: