«Արցախից SOS է հնչում, իսկ ՀՀ իշխանություններն այն փորձում են խլացնել համերգներով». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի իշխանությունը՝ պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգավորման հետևանք է:
Հայաստանի իշխանությունն իր՝ Արցախի հանձնողական քաղաքականությունը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:
Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում:
Փաշինյանական վարչակարգը նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար:
Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով և փառատոններով»:

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
1411:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
4211:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
3511:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6310:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
16210:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
19409:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
6309:36