Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այսօր ստացա նախարարի մերժումը». Տիգրան Աթանեսյան

«Այսօր ստացա նախարարի մերժումը». Տիգրան Աթանեսյան
456
Երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ., 12:36

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Դիմումի հիմքում դրված էին այն հանգամանքները, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել հետևյալ երեք կոպիտ խախտումը՝ քննել է այլ դատարանին հասցեագրված միջնորդություն, չի հայտնել ինքնաբացարկ՝ հոր և եղբոր Մարտի 1-ի գործով հետապնդումների պատճառով չէր կարող լինել անկողմնակալ նախկին իշխանության ներկայացուցչի նկատմամբ և քննել է առերևույթ սխալ մեղադրանքով գործ՝ Ա.Աշոտյանին չէր կարող մեղսագրվել նախկին քրեական օրենսգրքի 179 հոդվածը, քանի որ այն ավելի խիստ է, քան գործող քրեական օրենսգրքի դրան համապատասխանող հոդվածը:
Այսօր ստացա նախարարի մերժումը՝ ասում է, որ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար:
Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան