Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Անհետ կորածների հարազատները կգիշերեն ՊՆ-ում

Անհետ կորածների հարազատները կգիշերեն ՊՆ-ում
476
Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 22:06

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ՝ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նախարարը նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրանք մոտ 2 ժամ խոսել են, սակայն պաշտոնյայի պատասխանները չի գոհացրել հանդիպման մասնակիցներին։
«Մենք մնալու ենք ՊՆ-ում, գիշերելու ենք այստեղ»,- ասել է Մանավազյանը։
Նրա խոսքով՝ իրենց մինչ այս պահը նախարարը չի այցելել իրենց։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Վերջին անգամ նրանք ի նշան բողոքի փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան-Պռոշյան հատվածն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։