Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ո՞ւր են քո բերած ԵՄ դիտորդները». Շարմազանով

«Ո՞ւր են քո բերած ԵՄ դիտորդները». Շարմազանով
464
Ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2023 թ., 11:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Նիկոլ, ԵՄ դիտորդներին բերում էիր ադրբեջանական կրակոցները զսպելո՞ւ, թե՞ ավելի ինտենսիվացնելու համար։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ո՞ւր են քո բերած ԵՄ դիտորդները։
Ինչո՞ւ չեն զսպում Ադրբեջանին։
Սրա մեղավորը դու ես, կապիտուլյանտ, որ քանդեցիր մի ողջ հաղթանակած պետության պաշտպանական համակարգն ու սարքեցիր քո նման իզմեր չունեցող աջաբսանդալ»: