Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Խաղաղության այս դարաշրջանով» մենք դժվար էլ դարի կեսին հասնենք». Քրիստինե Վարդանյան

««Խաղաղության այս դարաշրջանով» մենք դժվար էլ դարի կեսին հասնենք». Քրիստինե Վարդանյան
394
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 02:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի որևէ քաղաքական ուժ չի կարող երաշխավորել, որ իր իշխանության ժամանակ Ադրբեջանը չի կրակի, սադրանքներ չի իրականացնի, չի հարձակվի:
Միակ բանը, որ կարող է երաշխավորել պատասխանատու և ազգային շահերով առաջնորդվող ուժը՝ Ադրբեջանի գործողությունների կանխարգելումը և դրանց համարժեք պատասխան տալն է:
Միայն այդ դեպքում է Ադրբեջանն ավելի քիչ կրակելու, իսկ մենք՝ ավելի քիչ կորուստներ ունենալու: Թե չէ «խաղաղության այս դարաշրջանով» մենք դժվար էլ դարի կեսին հասնենք»: