Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել». Աբրահամյան

«Առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել». Աբրահամյան
451
Ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2023 թ., 16:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ու Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել:
Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը:
Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է հենց միայն անվտանգային տեսանկյունից, Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են և նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար:
Ըստ այդմ՝ առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չի կարող լինել Արցախ»: