Կենտրոն համայնքի ղեկավարն անթաքույց «կաշառք» է առաջարկում երևանցիներին. «Ժողովուրդ»
![]() 250 Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երևանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, և արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների և բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել և այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ: Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երևանցիների խնդիրների մասին: ԿԸՀ-ից հետաքրքրվել ենք՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտուները և ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը: «Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,- պարզաբանել են ԿԸՀ-ից: Իհարկե լավ է, որ թաղապետ Ղուկասյանը հիշել է իր պարտականությունների մասին ու աշխատանքով է զբաղվում, բայց լավ կլիներ, որ մշտապես հիշեր իր անելիքների մասին և ոչ թե միայն քարոզարշավի ժամանակ: Իսկ ԿԸՀ-ն էլ, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է ղեկավարում, հովանավորում է բոլոր տեսակի ընտրախախտումներն ու կաշառքի դեպքերը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
