Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արդյո՞ք սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է». La Repubblica-ի թղթակցի հարցը՝ Փաշինյանին

«Արդյո՞ք սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է». La Repubblica-ի թղթակցի հարցը՝ Փաշինյանին
523
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 22:48

La Repubblica թերթի թղթակիցը հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղից հայերը կարողանում են դուրս գալ դեպի Հայաստան: Դուք էլ ճանաչել եք Ադրբեջանի տարածքային անվտանգությունը՝ որի մեջ ներառվում է նաև Լեռնային Ղարաբաղը: Սրանք կարող են վկայել այն մասին, որ սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է: Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ Լաչինի միջանցքով Հայաստան են գալիս բժշկական օգնության կարիք ունեցողները: «Մենք չենք թաքցնում, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դրան է միտված Լաչինի միջանցքի փակումը: Այս մարդկանց խնդիրը դե յուրե լուծված է, բայց դե ֆակտո ճանապարհը դեռ փակ է»,- նշեց Փաշինյանը: