Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Որքանով է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի». հարց՝ Փաշինյանին

«Որքանով է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի». հարց՝ Փաշինյանին
438
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 23:06

Սկզբից մենք լավ առաջ ընթացանք, որովհետև կենտրոնացել էինք այն հոդվածների վրա, որոնց շուրջ տարաձայնությունները կարող են և այնքան մեծ չլիներլ, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնվեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Մյուս կողմից մեր կառավարության դիրքորոշումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի և մենք փորձում ենք ամեն ինչ անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ ստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղզանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային: Մասնավորապես, մենք Ադրբեջանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Բրյուսելու, դրանից առաջ էլ՝ Պրագայում, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է խաղաղության պայմանագիր կնքեն»՟