Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մենք ռեսուրսը կենտրոնացնելու փուլում ենք, որին կհաջորդեն մանիֆեստն ու բուն գործողությունները». Սուրեն Սահակյան

«Մենք ռեսուրսը կենտրոնացնելու փուլում ենք, որին կհաջորդեն մանիֆեստն ու բուն գործողությունները». Սուրեն Սահակյան
454
Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 01:30

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Երեկ Մաշտոցի պուրակում մեր երկրի ապագայի վերաբերյալ քննարկումների 18-րդ օրն էր։
Քննարկումները ու համակարծության հանգելը մենակ Մաշտոցի պուրակում չի, որ տեղի ա ունենում։ Նախաձեռնողներս մինչև քննարկումների սկսելը, դրա ընթացքում ու դրանից հետո էլ օրվա մեծ մասը տարբեր շերտերի ու անհատների հետ քննարկումներ ենք իրականացնում։ Խոշոր հաշվով, եթե էդ քննարկումների ընթացքում գեներացված միտքը իրականացնելու գործողությունների ռեսուրսը լիներ, ապա արդեն քննարկումների փուլը կարելի կլիներ ավարտած համարել ու դրա արդյունքներով դուրս բերել մի ընդհանուր մանիֆեստ։ Հիմա մենք էդ ռեսուրսը կենտրոնացնելու փուլում ենք, որին կհաջորդի մանիֆեստն ու բուն գործողությունները։ Բայց դրան զուգահեռ մենք կշարունակենք նաև քննարկումները։
Ինչ վերաբերում ա վրանին… նույնը վերաբերում ա վրանային ակցիային։ Ինքն ընդամենը գործիք ա, որից մենք հետագայում շատ ենք օգտվելու։ Դա և՛ սիմվոլիզմ ա նշանակում, և տեխնոլոգիա։ Առաջիկայում մենք կփորձենք էդ գործիքը տարբեր կերպ, տարբեր տեղերում ու ինտենսիվությամբ կիրառել՝ հասկանալու, թե ոնց ա էդ գործիքն աշխատում տարբեր իրավիճակներում։ Դա նույնպես կաշխատի էնքան, մինչև գործողությունների համար ռեսուրսի կուտակման փուլն անցնենք։
Ոստիկանության մասին… 18 օրում անցան միմյանց ճանաչելու փուլերը։ Էս օրերի ընթացքում հարաբերվելու ձևավորված կանոններն առաջինը խախտեց ոստիկանությունը։ Հիմա նրանք վարչական ձերբակալությունների դեպքում թղթաբանությունը լրացնելուց հետո մեզ ոստիկանության բաժնից չեն ազատում, այլ պահում են սահմանված 3 ժամը՝ ըստ էության դրանով «պատժելով» մեզ։ Շատ լավ։ Հարաբերությունների էդ մակարդակում իրենք ավելի են տուժելու։ Մենք կունենանք մի հոգի, որ ոստիկանությունում մի 2 ժամ ավել ա անցկացնում, բայց իրենք ստիպված են լինելու 5 հոգի շատ ավելի մեծ ժամանակով պահել պուրակում, որովհետև հայտնի չի՝ մի վրան ենք տեղադրելու, թե՞ 10, նույն ժամի՞ն, թե՞ տարբեր։ Նկարում գիշերը ժամը 03։31 ա։ Ոստիկանները պուրակում են, ու դեռ երկար էլ կմնան։
Մնացածը նույնն ա՝ էսօր, սեպտեմբերի 3-ին, ժամը, 20։00, Մաշտոցի պուրակում»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան