Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«10 տարեկան տղային հարցնում եմ՝ ինչո՞վ եք սնվում, ուսերն է վեր ձգում». Անահիտ Թամրազյան

«10 տարեկան տղային հարցնում եմ՝ ինչո՞վ եք սնվում, ուսերն է վեր ձգում». Անահիտ Թամրազյան
890
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 18:18

Ազատամարտիկ Անահիտ Թամրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա անոնս՝
10 տարեկան տղային հարցնում եմ՝ բալաս հունցը՞ս, ասում ա լավ եմ, բա ասում եմ ո՞նց եք ապրում, ինչո՞վ եք սնվում, ուսերն է վեր ձգում, ասում եմ հաց ունե՞ք, ասում է մենք առանց հացի սովորել ենք, քանի՞ երեխա եք, ասում է 5 երեխա ենք, ասում եմ՝ բա ուրիշ ի՞նչ եք ուտում, ասում է ինչ կա, և այսքանն այնպիսի արժանապատվությամբ է ասում, որ հասկացա՝ մեր էն սերուցքը դեռ կա ու ավելի որակյալ սերուցք է լինելու։ Աստված պահապան մեր սերուցք երեխաններին։ Թող Տերը գնահատի մեր երեխանների զրկանքները, արժանացնի լավ օրերի։ Ամեն»:

Աղբյուրը`   Անահիտ Թամրազյան