Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մեծ հանրահավաք կազմակերպելու կարողություն ունեցող միավորները սնուցվում են «դրսից» կամ հաշվետու են «դրսին»». Կարեն Հեքիմյան

«Մեծ հանրահավաք կազմակերպելու կարողություն ունեցող միավորները սնուցվում են «դրսից» կամ հաշվետու են «դրսին»». Կարեն Հեքիմյան
364
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 21:00

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չարժի ծաղրել կամ փնովել հանրահավաքը և դրա կազմակերպիչներին: Ունենք այն, ինչ ունենք:
Ինքնուրույն՝ Հայաստանից սնուցվող քաղաքական միավորներ մեր երկրում գրեթե չկան: Եթե կան, ապա շատ թույլ են: Ըստ այդմ, մեծ հանրահավաք կազմակերպելու կարողություն ունեցող միավորները սնուցվում են «դրսից» կամ հաշվետու են «դրսին»: Այս իմաստով, կայացած կամ նախատեսվող քաղաքական միջոցառումների հակագովազդ իրականացնելն անիմաստ է: Դրանք ամեն դեպքում կայանալու են, քանզի «դրսերից» մեկի հետ համաձայնեցված են, իսկ կազմակերպիչները, նույն «դրսից», իրենց հետագա քայլերի համաձայնեցման մշտապես սպասման մեջ են:
Կարծում եմ՝ մեր երկրում այսպես է լինելու, ամենաքիչը՝ մի քանի տասնյակ տարի:
Վստահ չեմ, որ դրանից հետո հաստատապես ինչ-որ բան է փոխվելու, սակայն համոզված եմ, որ հենց այս պահին, այս տարածքում հայկականությունը փրկել է պետք, քանզի դրա գոյությունը վտանգված է օրվա իշխանության խայտառակ գործունեության արդյունքում: Այդ իսկ պատճառով, օրվա իշխանության հեռացման պահանջով հանրահավաքները և դրանց կազմակերպիչներին ծաղրելու կամ փնովելու փոխարեն, անհրաժեշտ է միմյանց օգնել կամ չխանգարել: Եթե, իհարկե, ցանկանում ենք տարածքում հայկականությունը պահպանել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան