Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«2 օր առաջ Հակոբը որոշել է սկսել քայլարշավ Երևանից Ստեփանակերտ». Գեղամ Օհանյան

«2 օր առաջ Հակոբը որոշել է սկսել քայլարշավ Երևանից Ստեփանակերտ». Գեղամ Օհանյան
739
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 22:42

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի օր մի տղա եկավ մեզ հետ ծանոթանալու, անունը Հակոբ:
Ասաց, որ մեր երկրի հիմնական խնդիրը աղբն է, աղբը մաքրվի՝ ամեն ինչ լավ կլինի։ Եվ բնականաբար, նա չէր խոսում միայն ֆիզիկական աղբի մասին։
Հետո ասաց, որ որոշել է 20 տարի մաքրի երկիրն աղբից ու ուխտ է արել ամեն օր մաքրել։
Դե առաջին տպավորությունը այնքան էլ լուրջ չէր, եթե անկեղծ, մտածեցի՝ ռոմանտիկ տղա է, մի քիչ կզբաղվի ու չի շարունակի։
Բայց պարզվեց, որ Հակոբն իսկական է...
Այդ հանդիպումից անցել է 1,5 տարուց ավելի և նա, հավատարիմ իր ուխտին, ամեն օր զբաղվել է մաքրության տարածմամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, ավելի քան 670 օր։
Հակոբը դարձավ իմ հերոսներից մեկն, ում ես հետևում եմ և աջակցում կարողության չափով։ Ես Հակոբից ու իր պայքարից ուժ եմ ստանում...
2 օր առաջ Հակոբը որոշել է սկսել քայլարշավ Երևանից Ստեփանակերտ։ Նա որոշել է մաքրելով գնալ, հատել սահմանը ու մեկ սիմվոլիկ հաց հասցնել տեղ։
Հ.Գ.
Խնդրում եմ Երևան-Գորիս ճանապարհին ապրող քաղաքներում ու գյուղերում ապրող ընկերներիս ուշադիր լինել Հակոբին, միանալ նրա մաքրապատմանը թեկուզ և կարճ ժամանակով, գիշերները հյուրընկալել նրան ձեր տանը։ Ցանկության դեպքում քայլել նրա հետ մինչև սահման։
Մնացած ընկերներիս առաջարկում եմ սատարել Հակոբին առնվազն ամեն օր հետևելով ու տարածելով նրա բարի գործը։ Շատ տարածումը նաև մի փոքր աջակցություն կլինի նրա անվտանգությանը սահմանը հատելիս։
Հնարավորության դեպքում թարգմանեք ու պատմեք այս գործընթացի մասին նաև օտարերկրացիներին։ Սա մարդասիրական ու ասպետական քայլ է ընդդեմ անմարդկայնության...
Հ.Հ.Գ.
Խնդրում եմ տարածել նաև այս գրառումը:
Հակոբ ջան գրկում եմ քեզ եղբայր, Աստված քեզ հետ է»:

Աղբյուրը`   Գեղամ Օհանյան