Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սա Արցախի պետականությանը հասցվող վերջին մեխն է». Անի Կաղինյան

«Սա Արցախի պետականությանը հասցվող վերջին մեխն է». Անի Կաղինյան
571
Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 13:00

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճան Արայիկի անձնական հերոս գեներալները:
Արցախի Հանրապետության հրաժարական տված նախագահը այսօր շարունակում է իր «հաղթական» արշավը և կոչումներ է բաժանել: Նորաթուխ գեներալները, հերոսների թիվը այսօր կհամալրվի Արցախում, արցախցիները չգիտեն լացեն, թե խնդան: Սա Արցախի պետականությանը հասցվող վերջին մեխն է: Հասկացանք Մավռը հեռանում է և ցանկություն ունի մարդկանց կաշառելու կոչումներով, բայց կոչում վերցնողները չեն հասկանում ումի՞ց են, ի՞նչ վերցնում: Այդ կոչումները սովահարության հասցրած Արցախում կդառնա խարան ձեր բոլորի ճակատներին, ձեր սերունդները կանիծվեն, մի վերցրե՛ք դրանք գոնե հիմա նայելով սոված արցախցի փոքրիկների աչքերին հասկացեք, որ չի կարելի Արցախը կործանած սրիկայից կոչում վերցնել»:

Աղբյուրը`   Անի Կաղինյան