«Խաղողագործները գրեթե ոչ մի պայմանագիր չեն կնքել մթերող կազմակերպությունների հետ». Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր են մնացել բերքահավաքին, մինչդեռ խաղողագործները այս տարի գրեթե ոչ մի պայմանագիր չեն կնքել մթերող կազմակերպությունների հետ։
Խաղողագործության մասին՝ որպես մեռնող ճյուղի, բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ հնարավոր բոլոր հարթակներից։
Վերջին տարիների ընթացքում խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ բերքը ինքնարժեքից ցածր գնով մթերելով։
Էկոնոմիկայի նախարարությունը այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն հորդորում է խաղողագործներին քանդել կամ փոխել այգիների տեսակները՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այլ սորտերի խաղողի մթերման դեպքում խաղողագործները խնդիրներ չեն ունենա։
Հարցի առնչությամբ բազմաթիվ գրություններ եմ ուղղել պատկան մարմիններին։ Պատրաստվում եմ հանդիպել նաև խաղողագործներին»:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
180Երեկ, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
196Երեկ, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
206Երեկ, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
53710.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
107309.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
35809.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
44208.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
38708.09.2026, 17:06