Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ
![]() 394 Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 18:30 Արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի ծննդյան օրն էր երեկ, 21 տարեկան պիտի դառնար։ Նրա մորեղբայրը ծաղկեփունջը մոտեցնում է Գորիսի դիահերձարանի բակում գտնվող սառնարանին։ Հելենի մարմինը 22 օր է այս խցում է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ Գյումրի- Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։ «Ազատությունը» հայտնում է, որ ադրբեջանական կողմի պահանջները հարցը փակուղում են պահում։ Բաքուն պնդում է, որ Հելենի փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն, իսկ մարմնի տեղափոխման վայր՝ ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։ Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան դիմում կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը։ «Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով, մենք հնարավորություն տեսնում ենք։ Ընտանիքը դիմել է, և մենք նախապատրաստում ենք անհապաղ միջոցի խնդրագիր, որով պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն դիի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, որոնք էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
