Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել հացահատիկի գործարքի շուրջ

Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել հացահատիկի գործարքի շուրջ
462
Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 18:54

Դատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում արած հայտարարություններից՝ Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել պայմանավորվել հացահատիկի գործարքի վերականգնման շուրջ, հայտնում է BBC-ն։
«Մենք պատրաստ կլինենք դիտարկել հացահատիկի գործարքը վերականգնելու հնարավորությունը, հենց որ կատարվեն ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված բոլոր պայմանավորվածությունները», - ասել է Պուտինը հանդիպումից հետո։
Ռուսաստանի նախագահը մեղադրել է Կիևին հումանիտար միջանցքները ահաբեկչական հարձակումների համար օգտագործելու մեջ, «մինչդեռ Ռուսաստանն ապահովում էր հացահատիկի միջանցքի անվտանգությունը»։