Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ինչո՞ւ ցանկալի չէ ճեմուղին ասֆալտապատել». Քրիստինա Վարդանյան

«Ինչո՞ւ ցանկալի չէ ճեմուղին ասֆալտապատել». Քրիստինա Վարդանյան
459
Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 19:51

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ինչու ցանկալի չէ ճեմուղին ասֆալտապատել՝

Շրջակա միջավայրի համար վնասակար գոլորշիներ

Ասֆալտը պարունակում է մինչև 60% բիտում, որը նավթի վերամշակման կողմնակի արտադրանք է: Երբ այն տաքանում է, սկսում են արտանետվել քաղցկեղածին նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջության համար։ Սա հուշում է, որ ամռանը, ուղղակի վտանգավոր է ասֆալտապատ տարածքի մոտ գտնվելը։

✅Ջերմության կլանում. սև ասֆալտը կլանում է ջերմությունը զգալիորեն ավելի, քան մոխրագույն բետոնե սալիկները։
✅Փխրունություն
Ասֆալտի ծառայության ժամկետն զգալիորեն զիջում է այլ տեսակի ծածկույթներին, մասնավորապես սալահատակներին: Ժամանակի ընթացքում, արևի ճառագայթների ազդեցության, ջերմաստիճանի փոփոխությունների, տեղումների, ասֆալտին ճաքեր և այլ փոփոխություններ են առաջանում՝ տեղում ստեղծելով անհարմարություններ և փչացնելով տեսքը:
✅Ասֆալտը անջրաթափանց է.
Ասֆալտը թույլ չի տալիս, որ ջուրն անցնի ստորին շերտեր, ինչի արդյունքում այն ​​կուտակվում է մակերեսին՝ տեղումներից հետո ջրի հոսք կամ ջրի կուտակումներ են առաջանալու։
✅Արտաքին տեսք
Բազմազանություն չունի, քանզի կարող է լինել միայն մեկ գույնի։
✅Խնդրահարույց է վերանորոգման համար: Եթե ​​ասֆալտի մակերեսը վնասվում է, միայն այդ հատվածը կարող է փոխարինվել, սակայն տեսանելի հետքը կմնա վերանորոգված հատվածում: Եթե ​​անհրաժեշտ լինի հողային աշխատանքներ իրականացնել, ապա անհրաժեշտ կլինի ասֆալտն ամբողջությամբ փոխարինել»։