Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արձանագրենք` ինչ է տեղի ունեցել». Էդուարդ Հայրումյան

«Արձանագրենք` ինչ է տեղի ունեցել». Էդուարդ Հայրումյան
560
Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 23:24

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրը վերջացավ։ Արձանագրենք՝ ինչ է տեղի ունեցել։
‼️ Երևանի քաղաքապետարանի պատվերով Ծիծեռնակաբերդի ճեմուղու 250 մետր հատվածի 6.5 մետր լայնությամբ ճեմուղին ամբողջությամբ քանդվելմէ։
‼️ Ճեմուղին կառուցվել էր 1983 թվականին և մինչ օրս չուներ գեթ մեկ ջարդված տոմետ կամ եզրաքար։
‼️ Ճեմուղու տակ արված էր 20սմ-ից հաստ բետոն։
‼️ Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ այդտեղով ճանապարհ է բացում դեպի համալիր՝ միջոցառումների ժամանակ և հրդեհի դեպքում օգտագործելու համար, այնինչ մենք ճշտեցինք, որ այդ ճանապարհով հարկ եղած դեպքում միշտ էլ հրշեջ մեքենան հանգիստ բարձրացել է։
‼️ Շինարարությունն ընթանում էր օրենքի կոպիտ խախտումներով՝
— Չկար տարածքի սահմանազատում։
— Չկար ինֆորմացիոն վահանակ։
— Չկար ծառերի սահմանազատում։
— Քաղաքապետարանը նախօրոք չէր հրապարակել և այսօր ևս չտրամադրեց նախագիծ՝ դրա փոխարեն բերել էին 1983 թվականի թղթի պատճեն՝ վրան կարմիր գրիչով խզբզած։
‼️ Ոստիկանները ձերբակալեցին 3 հոգու՝ տարածքում կանգնելու համար և 3 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին։
‼️Ճեմուղին չի պատկանում Երևանի քաղաքապետարանին և Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսած չէր դրա վերանորոգումը։
‼️ Ճեմուղու աշխատանքներն իրականացվել են շատ անփույթ ձևով՝ վնասելով և՛ տոմետները, և՛ ծառերը, և՛ թփերը»: