«Ադրբեջանի նշանառության տակ են «Սյունիք» օդանավակայանը, ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ-ը, Գեղանուշի պոչամբարը». Թաթոյան
![]() 480 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 22:30 ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։ Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների և անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ։ Վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներ թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի, թե՛ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ։ Այդ վայրերից ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը (299-301-րդ կմ, Գործարանային փողոց), ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։ Քանիցս փաստերով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը: Հետևաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների՝ օր առաջ հեռացումը, այդ թվում՝ անվտանգության գոտի ստեղծելու միջոցով։ Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է։ Իշխանության ու պաշտոնի համար մղձավանջային վախերի պատճառով ավելի վտանգվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այսքան օրհասական վիճակում լինելով՝ էլի նույն սկզբունքով շարունակում են հերքումները»։ Աղբյուրը` Արման Թաթոյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
