Ադրբեջանի Պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նոր ռազմական կցորդին
![]() 337 Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 13:12 Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Սոներ Օրուչօղլուն ներկայացվել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է Օրուչօղլուին երկրում ծառայության մեկնարկի կապակցությամբ և ընդգծել երկու պետությունների միջև սերտ հարաբերությունների կարևորությունը հատկապես ռազմական համագործակցության համատեքստում։ Գեներալ-գնդապետ Զ.Հասանովը երախտագիտություն է հայտնել «Հայրենական պատերազմում (հակառակորդը այսպես է անվանում 44-օրյա պատերազմը-խմբ.) եղբայրական Թուրքիայի ցուցաբերած բարոյական և քաղաքական աջակցության համար»: Նա նաև հույս է հայտնել, որ նոր կցորդի մասնակցությամբ Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը հաջող կզարգանա։ Սոներ Օրուչօղլուն իր հերթին ասել է, որ կներդնի բոլոր ջանքերն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական և հարակից մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները, քննարկել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հարկ է նաև նշել, որ Օրուչօղլուն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի մի շարք առանցքային ռազմական գործիչների, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի և ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբխան Բեքիրովի հետ։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
