Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում է նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ` միջազգային հարթակներում». Ք. Վարդանյան

«Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում է նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ` միջազգային հարթակներում». Ք. Վարդանյան
287
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 17:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հաղթում ենք»
«Ջերմուկի հաղթական պատերազմ»
«Սոթքում կերած ապտակից ուշքի չի գալիս թշնամին»
Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հայերիս դեմ օգտագործում է նույն գործիքակազմը, ինչ Ադրբեջանը մեր դեմ միջազգային հարթակներում:
Ձեռագիրը միշտ նույնն է. 180 աստիճան իրականությունից տարբերվող ինֆորմացիան՝ հիմնված կոնտեքստից կտրված մեկ լուսանկարի\գրառման\որևէ կերպ չապացուցվող փաստի վրա, որպես սեփական պրոպագանդիստական թեզի ապացույց ներկայացնելը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչի՝ ձմերուկով ու սեխով սարքած տորթով պաշարված Արցախում ծննդյան օրը հիշատակելը որպես շրջափակման բացակայություն ներկայացնելը և սեփական ժողովրդին perfecttv-ով, հայ պաշտոնյաներով ու պրոպագանգիստներով տեղեկատվական ահաբեկչության ենթարկելն ու իրականության զգացողությունը բթացնելը համակարգվում է մեկ թշնամական կենտրոնից»: