Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արագածի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Արագածի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
522
Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 19:48

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ):
Մասնավորապես՝
*արտադրական շինության պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում։
*Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: