«Ադրբեջանցի պաշտոնյաները հարցազրույցներում փորձում են ցույց տալ, թե Ադրբեջանն ինչ կառուցողական է». Տաթևիկ Հայրապետյան
![]() 385 Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 21:54 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Արտաքին լսարանի հետ աշխատող ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հիքմեթ Հաջիևը, Ջեյհուն Բայրամովը, Էլչին Ամիրբեկովը արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներ են տալիս միջազգային տարբեր լրատվականներին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև Ադրբեջանը շատ կառուցողական է և միտված է խաղաղության: Ակնհայտ է, որ սա տարբեր միջազգային լրատվականներում հրապարակվող նյութերի արձագանքն է: Շատ հայտնի պարբերականներ պարզ գրում են, որ Ալիևի քաղաքականությունը ցեղասպանության տարրեր է պարունակում: Իսկ Ալիևը չի ցանկանում մտնել այդ պիտակի տակ: Կուզեմ անդրադառնալ վերոնշյալ պաշտոնյաներից յուրաքանչյուրի հարցազրույցի մի շարք հատկանշական հատվածներին: Հաջիևը «Արաբ նյուզին» տված իր հարցազրույցում ասում է, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից: Սա նոր թեզ չէ, առաջին անգամ սրա մասին խոսել է Ալիևը: Ո՞րն է այս թեզի նպատակը: Նպատակն այն է, որ Հայաստանը բարոյական հարթակում ընդունի, թե իբր եղել է «ագրեսոր» ու «օկուպանտ»: Դրանից հետո արդեն կլինի «ներողության» իրավական կողմը՝ իր ֆինանսական հետևանքներով: Նախ, Հայաստանին երբեք որևէ մեկը, բացի Ադրբեջանից, Թուրքիայից ու Պակիստանից «օկուպանտ» չի համարել: Անգամ ադրբեջանամետ հետազոտողներն են հարկադրված եղել ընդունել, որ վիճակը լարվել է Սումգայիթի ջարդերից հետո: Ես չեմ ուզում վերաշարադրել հակամարտության ողջ պատմությունը, բայց Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող հայերը զենք են վերցրել ու եկել Արցախ մի նպատակով՝ թույլ չտալու նոր ցեղասպանություն: Մեկ այլ դրվագով Հաջիևն ասում է, որ ինքը կարդացել է հայկական դասագրքերը, իբրև մեզ մոտ ատելություն է քարոզվում: Հայկական դասագրքերում ոչ միայն ատելություն չկա, այլև անգամ արցախյան հակամարտության պատմությունը պատշաճ չի ներկայացվել, անգամ իմ ուսանելու տարիներին: Դա մեծ բաց է եղել ու շարունակվում է այդպիսին մնալ: Մինչդեռ ադրբեջանական դասագրքերում, անգամ մաթեմատիկական խնդիրներն են հայերին սպանելու մասին: Ընդհանուր առմամբ, Հաջիևը բոլոր պատասխանները կեղծ էին ու պաշտպանվողական: Նա ակնհայտ ստեր էր հնչեցնում, օրինակ՝ թե իբրև Կարմիր Մահիկն անցել է Լաչինի միջանցքով և այլն: Ես կարծում եմ ԱԳՆ–ն, եթե ոչ հայտարարության, ապա միգուցե փոխնախարարի կամ այլ պաշտոնյայի մակարդակով կարող էր շատ փաստարկված արձագանքել Հաջիևի ստերին՝ հատկապես ընդգծելով Ադրբեջանում պետական մակարդակով հայի դեմ ատելության քարոզի գործոնը, ինչն էլ ինքնին բացառում է նորմալ խաղաղության կառուցման հնարավորությունը: Հաջորդիվ կանդրադառնամ Բայրամովի՝ հունգարական լրատվականին տված հարցազրույցի որոշ դրվագների: »: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
