Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն». ադրբեջանագետ

«Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն». ադրբեջանագետ
490
Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 02:06

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն՝
*Միշտ ստուգեք տեղեկատվության աղբյուրը, սկզբնաղբյուրը, ամիս ամսաթիվը: Մի տարածե՛ք պատահական, չստուգված, խուճապ առաջացնող լուրեր:
*Մի տարածե՛ք անհասկանալի, չստուգված թելեգրամյան ալիքների լուրեր:
*Մի տարածե՛ք դեսպանատների հին հայտարարությունները որպես նոր: Եթե անգամ տեսել եք սոցիալական տիրույթում, անպայման ստուգեք դեսպանատան կայքում, ստուգեք ամսաթիվը: Եթե լեզուն չգիտեք, օգտագործեք Google translate:
*Միշտ հիշե՛ք, տեղեկատվական պատերազմի պայքարի կարևոր բաղադրիչ է: Ադրբեջանը գրոհը սկսում է հենց երեկոյան ժամերին:
Նպատակը՝ ստուգել հանրության դիմադրությունը, խոցելիությունը, ստուգել համապատասխան կառույցների աշխատանքը: Կառույցները ցավոք, չեն աշխատում, հանրությունն էլ սկսում է խուճապի մատնվել: Դրա համար հորդորում եմ՝ եղեք զգոն, գիտակից, մի տրվեք քարոզչական ծուղակներին:
Իրադրությունը բարդ է, դրա համար էլ զգոնությունը պետք է լինի կրկնակի:
Խաղաղ գիշեր ու անփորձանք ծառայություն սահմաններին կանգնած մեր զինվորներին: Հիշե՛ք՝ իրենց թիկունքը պետք է լինի ամուր, իսկ թիկունքը՝ մենք ենք»: