Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության մերժման վերաբերյալ որոշումը պաշտպաններին այդպես էլ չեն տվել. «Ժողովուրդ»
![]() 1027 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից փորձել է տեղեկանալ, թե 2023թ. օգոստոսի 29-ին կայացած «Անպիտան հրթիռների» գործով Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը տրամադրել է արդյոք պաշտպաններին, թե ոչ, որին ի պատասխան Ս. Հովհաննիսյանը հայտնել է. «Դատարանը մինչ օրս՝ դատական նիստից արդեն 10 օր անց, չի տրամադրել որոշումը, որպեսզի հասկանանք՝ ինչ հիմնավորմամբ է այս անգամ մերժել մեր միջնորդությունը, և ինչ պատճառով կամ պատճառներով պետք է Դավիթ Տոնոյանը շարունակի մնալ անազատության մեջ: Դատարանն այդպիսով պարզապես շարունակում է պրոցեսը ձգձգելու իր գործելաոճը: Սա նաև ապացույցն է այն բանի, որ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում առանց դրա հիմնավորումներն ունենալու և հետո է միայն երկար ժամանակ ընկնում փնտրտուքների մեջ՝ հիմնավորելու համար իր որոշումը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
