Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս անգամ էլ հետաձգեցինք պատերազմը և դրա համար վճարեցինք». Վահրամ Մարտիրոսյան

«Այս անգամ էլ հետաձգեցինք պատերազմը և դրա համար վճարեցինք». Վահրամ Մարտիրոսյան
830
Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 21:24

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ այս անգամ էլ խուսափեցինք պատերազմից, ավելի ճիշտ հետաձգեցինք։ Եվ դրա դիմաց վճարեցինք ուկրաինական այցով և հակառուսական դեմարշերով։
Արևմուտքը ստացել է այստեղից ռուսներին հանելու բացառիկ շանս։ Եթե արևմուտքը մեզ այնպիսի օգնություն ցուցաբերի, որի արդյունքում մենք կունենանք գոնե մասնակի հաղթանակ, ապա ռուսամետությունը Հայաստանում կոչնչացվի։ Հաշվի առնելով ուկրաինական փորձը, նրանք կարող են 2-3 ամիսների ընթացքում մեր բանակին անհրաժեշտ ուժը փոխանցել։
Բայց չեմ կարծում թե արևմտյան առաջնորդները կունենան այդքան վճռականություն, և այս քայլին կգնան։ Դրա փոխարեն նրանք կփորձեն ուղղակի զսպել Ադրբեջանին։ Ուկրաինայում և Աֆրիկայում նրանք պարտվում են հենց իրենց անվճռականության պատճառով։ Այստեղ էլ եթե պահը բաց թողեցին, ապա վերջ ի վերջո կրելու են հերթական աշխարհաքաղաքական պարտությունը և տարածաշրջանը ամբողջովին հանձնեն Ռուսներին։
Արևմուտքի Սովետական Միության նկատմամբ տարած հաղթանակի կարևորագույն գործոններից մեկը նա էր, որ Արևմուտքի դաշնակիցները միշտ հաղթում էին ՍՍՀՄ դաշնակիցներին, որի արդյունքում սովետները շարունակաբար կորցնում էին աջակից երկրներին և աշխարհաքաղաքական նահանջ էին ապրում։ Իսկ հիմա տեղերով փոխվել են՝ Ռուսների դաշնակիցները հաղթում են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։