Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլն Ընտրական օրենսգրքի թերություններն օգտագործելու է Ավիրյանին քաղաքապետ կարգելու համար». Նարինե Կիրակոսյան

«Նիկոլն Ընտրական օրենսգրքի թերություններն օգտագործելու է Ավիրյանին քաղաքապետ կարգելու համար». Նարինե Կիրակոսյան
227
Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 23:42

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչի՞ են Երևան քաղաքի ավագանու ընտրություններ անում, եթե.
1. երևանցին փոքրամասնություն է դառել
2. օտարերկրացիները 1 տարի ապրելով ընտրելու իրավունք ունեն
3. մարզերի բնակիչները 6 ամիս Երևանում աշխատանքի բերմամբ մնալով նույնպես ընտրող են
4. Քվեաթերթիկն անվավեր սարքելով՝ ընտրության արդյունքի վրա քաղաքացին չի ազդելու,
5. Ընտրության օրը վերջին ժամին քվեատուփերը լցոնվելու են ի օգուտ ՔՊ-ի, նույն կերպ, ինչպես դա արվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ:
Պարզ է, չէ՞, որ նիկոլն Ընտրական օրենսգրքի թերություններն օգտագործելու է Ավիրյանին քաղաքապետ կարգելու համար։ Ոչ մի այլ տարբերակ չկա իրականում»։