ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը.
1. երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում՝ մերժելով թե՛ ՔՊ-ին և թե՛ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,
2. այս փուլում կարևոր է հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որևէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցում հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնելը,
3. շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քվեով արձանագրեցին իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամը:
Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը:

«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
1309:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
4009:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
3809:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
4809:00
«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
11000:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
11200:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
106Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
186Երեկ, 23:43