«Մարությանի առաջարկը կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի` քաղաքապետ ընտրվելուն»․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝
կամ ընտրել իրեն՝ որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն:
Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր 3 քաղաքական ուժերից առնվազն 2-ը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։
Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:
Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռևս առկա չեն»։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
7603:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
8202:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
20900:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
90Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
85Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
84Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
97Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
85Երեկ, 21:18