«Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին». Ավետիք Չալաբյան
![]() 585 Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ., 20:12 «Թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնի, որպեսզի իր տարածքում դատի նրանց տաժանակրության կամ մահվան: Ճանապարհը մինչև հիմա փակ է, երթևեկություն չկա, Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության և նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում և որի պատանդը և զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր, երբ մենք գնում ենք քաղաքական կուրսի ու իշխանափոխության պահանջի, պետք է գիտակցենք, որ Արցախը արյունաքամ է լինում»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը՝ նշելով կրիտիկական առաջնահերթությունները: «Առաջինը՝ ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին: Երկրորդը՝ ճանապարհները պետք է բացվեն: Երրորդը՝ հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից: Նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տներն, իրենց կյանքին: Եվ ամենակարևորը՝ այսօր մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին Էջը շրջվել է և Արցախը կորցված է: Դա այդպես չէ»,- հայտարարեց Չալաբյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
