«Հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները». Արայիկ Հարությունյան
567
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 00:30
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «‼️Ընդդեմ ֆեյքի Հայաստանի պետականության դեմ հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում, ինչը մեզանից պահանջում է համախմբում, սթափություն, հետևողականություն ու կամք: Ուստի, հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները: ❌ Մարդկանց հույզերի վրա խաղալով՝ տարածեցին հայտնի զինվորական Քյոխի մահվան մասին ֆեյք լուրը: ✅ Իրականում նա ողջ է, արդեն մի քանի տարի թիկունքում է, ու եթե սպանվեր, կսպանվեր հոկտեմբերի 27-ի հեղինակների, հայտնի դավադիրների կողմից: ❌ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն ունեն Կանադայի քաղաքացիություն: ✅ Մի շփոթեք ձեր ղեկավարի հետ, ում թոռները ծնվում են ԱՄՆ-ում, որպեսզի դառնան այդ երկրի քաղաքացի: Իրականում վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության: ❌Երևանում բողոքի ակցիաներին մասնակցում է հսկայական բազմություն։ ✅ Ցերեկվա ժամերին բողոքի ակցիաների թեժ պահին մասնակցում էր ընդամենը 800-900 քաղաքացի։ ❌Մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։ ✅Հանրապետության ուսումնական հաստատությունները հերքել են այս ֆեյք ցանկերը, այդ դասադուլներն էլ, ցավոք, մեր սիրելի ուսանողների կողմից օգտագործում են դասի չգնալու համար: Գնացեք դասի, որ սրանց նման անգրագետ չդառնաք: ❌ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են պարետային ժամ մտցնելու հարցը։ ✅ Իրականում ձեր անիմաստ շոու շարժումների ամենաթեժ պահերին նույնիսկ պարետային ժամ մտցնելու հարց չի քննարկվել, ինչ մնաց հիմա քննարկվի: ❌Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։ ✅Կատարյալ ախմախություն, որը պարբերաբար սրանց կողմից գցվում է շրջանառության մեջ սկսած 2020 թվականից։ ❌ Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչները ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ և զանգեր են ստանում, որ պետք է տարհանվել, շուտով պատերազմ է սկսվելու։ ✅ Նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։ Միտումը մեկն է՝ խուճապ տարածել, պետության նկատմամբ կորցնել վստահությունը, չդիմադրել: Միասին տարածելով այս ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին ու իրենց՝ ոչ պակաս փնթի տերերին: Չվախենաք»։