Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Իսկական հայկական միասնություն է ձևավորվել Հայաստանում». Արսեն Բաբայան

«Իսկական հայկական միասնություն է ձևավորվել Հայաստանում». Արսեն Բաբայան
634
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 03:30

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր վստահորդներիցս մի շատ կարգին տղա զանգեց ինձ ու արցախցի 18-ամյա տղայի մասին էր հետաքրքրվում: Գտնվելու վայրը ճշտեց, անուն ազգանունը և այլ անհատականացնող տվյալներ:
Մարդիկ գիտեն, թե ապօրինի բանտարկված մարդկանց ինչպես է պետք զորավիգ լինել:
Իսկական հայկական միասնություն է ձևավորվել Հայաստանում: Ամեն մեկն իր կարողությամբ օգնության է հասնում դրա կարիքն ունեցողին:
Մենք իսկապես ծայրայեղ ծանր ժամանակներում ենք ապրում, բայց միմյանց նկատմամբ հենց այս սրտացավությունն ու պատրաստակամությունը վկայում է, որ սա էլ կհաղթահարենք ու մեր Հայրենիքի համար կստեղծենք իրական հզորացման դարաշրջան:
Հ.Գ. Զանգահարած վտահորդիս անունը չեմ հրապարակում հենց իր խնդրանքով»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան