Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պարզվում է` ՆԳ նախարարը երկրում արգելել է խաղաղ հավաքների անցկացումը». Աբրահամյան

«Պարզվում է` ՆԳ նախարարը երկրում արգելել է խաղաղ հավաքների անցկացումը». Աբրահամյան
317
Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ., 09:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է՝ ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները՝ անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց՝ մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»: