ԼՂ-ում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի, 105 անհետ կորած կա. ԼՂ ՄԻՊ

804
Երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ., 23:48
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին հայտնել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Տվյալների հավաքագրումը շարունակվում է։

ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է զոհվել (տեսանյութ)
11013:31
ՌԴ հարվածներից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում (լուսանկար)
10610:52
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԲԿ տեղափոխված 5 վիրավորներից 3-ն անչափահաս են
19513.06.2026, 20:54
14 տարեկան տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
20813.06.2026, 14:48
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զինծառայող է զոհվել
51313.06.2026, 14:15
Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
35313.06.2026, 13:09
45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով կողաշրջվել է, տեղում մահացել
17812.06.2026, 22:00
«ԱՄՆ-ն խոցել է Հորմուզի ուղղությամբ արձակված իրանական երկու ԱԹՍ»․ #FoxNews
49612.06.2026, 09:49