Հայկ Մարությանը` հետընտրական զարգացումների և առաջարկների մասին
![]() 339 Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ., 20:48 Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հետընտրական զարգացումների մասին մասնավորապես ասաց. «Այս պահին իշխանությունն ունի Երևանի ավագանու 65 տեղից 24 մանդատ. մենք առաջարկել ենք ընդդիմադիր ուժերին հանդես գալ մեկ ճակատով, ընտրել մեկ ընդդիմադիր թեկնածու՝ զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր առաջարկին արձագանքել են երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են ՔՊ-ին և փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի նրանք ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին: Անգամ, եթե «Հանրապետությունը» միանա ՔՊ-ին, իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»: Մարությանը հիշեցրեց, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության: «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն, այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու: «Հանրային ձայնը» հայտարարել է, որ համաձայն է մեր առաջարկին, բայց մի պայմանով, որ վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ դեմ բան չունենք դրան, միակ բանը, որ մեզ խանգարում է, այն է, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ, որի մասին պետք է մեկ ամիս առաջ հայտարարի քաղաքապետարանը: Այսինքն, մենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որևէ քաղաքական ուժի: Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք և ես մեծ հաճույքով կնշանակեմ նրան: Եվ թող իր ստուգումներն սկսի հենց ինձնից: Դրա հետ կապված մեր մասնագետները շատ լավ լուծում են գտել. կարող ենք ստեղծել ավագանու ժամանակավոր քննող հանձնաժողով: Այսինքն, ձեր խմբակցությունը կարող է հանդես գալ այդ պահանջով, մեր խմբակցությունը դա կհաստատի, կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցությունից, դուք կնշեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել: Ինչ ուզենք ստուգել, կարող եք այդ հանձնաժողովի օգնությամբ ստուգել: Կարող եմ խոստանալ, որ հատուկ ուշադրություն դարձվի այս հանձնաժողովին: Սա լավագույն ձևն է վերահսկողություն իրականացնելու համար: Այսինքն, փաստացի այն ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ձայները տալ մեկ ընդդիամդիր թեկնածուին, զրկել իշխանությանը քաղաքապետի պաշտոնից և ունենալ քաղաքային իշխանություն»,- հայտարարեց Հայկ Մարությանը՝ կրկին հիշեցնելով, որ խոսքը կոալիցիաների մասին չէ, այլ համագործակցության: «Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի այս համագործակցությունը, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, մենք կարող ենք գնալ նոր ընտրությունների, դրա համար պետք է ընդամենը այս երեք խմբակցությունները երեք անգամ չապահովեն քվորում ավագանու նիստին»,- հավելեց Մարությանը: Նա հայտնեց, որ իրենք խմբակցության նիստ են արել եւ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ նշել են, որ հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում ընտրելու են քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածու Հայկ Մարությանին: «Կամ եթե որոշում կայացվի, որ գնում ենք նոր ընտրությունների, ապա չենք գնալու նիստին, որ քվորում չլինի»,- ասաց նա: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
