«Չեմ կարծում, թե Բաքվին Ռուբեն Վարդանյանը շատ ա պետք». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպեսզի հա չպատասխանեմ ինձ տարբեր եղանակներով ուղղվող այս հարցին, կարճ այստեղ գրեմ։ Չեմ կարծում, թե Բաքվին Ռուբեն Վարդանյանը շատ ա պետք, ինքը մի չգիտեմ ինչ տեղեկատվության կրող էլ չի։ Առավելագույնը կարող ա օգտագործեն ու հավանաբար կօգտագործեն իրենց քարոզչական տեսահոլովակների համար ու հետո կմտնեն Լոնդոնի ու Մոսկվայի հետ քաղաքական, իսկ ավելի շատ անձնական առևտրի մեջ։ Ըստ դրա էլ կորոշվի նրա ճակատագիրը...
P.s. Եթե ամենը անցնի բարեհաջող, Ռուբենն այս դրվագը լիովին կկարողանա կապիտալիզացնել և օգտագործել Հայաստանում ներքաղաքական դիրքավորման մեջ՝ դե հայերը սիրում են սրտաճմլիկ պատմություններ...
P.s.s. Կամ Ռուբենը իրոք զուրկ ա տարրական տրամաբանական հաշվարկելու ունակությունից, ըստ դրա էլ չի հասկացել, որ այն նույն ճանապարհը, որով անցել ա Սամվելը, էլ չի լինի կիրառել, քանի որ ադրբեջանցիներն այսուհետ կլինեն առավելագույնը գերուշադիր, ու ընկել ա թակարդը, կամ ինքը վստահ ա եղել, որ իր մեծ եղբայրները կապահովեն իր անվտանգությունը ու ինքը այս ամենից մի հատ էլ քաղաքականապես շահած դուրս կգա, որպես «հանուն ազգի տառապանքների միջով անցած»։ Կամ էլ ուղղակի նյարդերը տեղի են տվել, այսինքն գործել ա զուտ մարդկային ֆակտորը։ Իրեն անձամբ չեմ ճանաչում, չեմ կարող պնդել, թե որ տարբերակն ա, բայց հավանաբար սրանցից մեկն ա»:

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
8502:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
17400:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11200:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
24000:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
159Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
241Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
152Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
89Երեկ, 21:54