Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ Նա հավելեց, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։ Դիվանագետը նշել է, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, և հիշեցրել, որ Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները՝ Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)։
«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ թե ուշ պետք է բացվեր նաև այստեղ»,- նշել է Շանինը։
Նրա խոսքով՝ հյուպատոսարանում նույն ծառայություններն են մատուցվելու, ինչ աշխարհի ցանկացած կետում գործող այլ ռուսական հյուպատոսական հաստատությունում՝ նոր անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում, նոտարական գործողություններ և այլն։
Հյուպատոսարանի բացումից առաջ ՌԴ դիվանագետները նախատեսում են հոկտեմբերին տեղեկատվական հանդիպումներ անցկացնել և հյուպատոսական ծառայությունների ու դրանց տրամադրման կարգի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել բոլոր ցանկացողներին։
Նա նշեց, որ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակին և մեծ կարեկցանքով վերաբերում Հայաստան (ԼՂ–ից. խմբ.) ժամանող մարդկանց խնդիրներին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Հայաստան» դաշինքը Սարդարապատի հուշահամալիրում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
137Երեկ, 19:24
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության համար»․ Վահագն Խաչատուրյան
126Երեկ, 14:24
«Ժամն է՝ սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին»․ ՀՅԴ
133Երեկ, 11:12
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում»․ Սերժ Սարգսյան
135Երեկ, 11:06
«Սարդարապատի համախմբվածության օրինակով պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն»․ Ռոբերտ Քոչարյան
101Երեկ, 10:42
«Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»․ Նիկոլ Փաշինյան
105Երեկ, 10:12
«Եվրոպան կխեղդի հայ արտադրողին». Պեսկովը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ հայտարարություններով
27427.05.2026, 20:09
«ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, անբարոյական քայլը»․ Աշոտ Դանիելյան
16927.05.2026, 12:48