«Եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները, ապա խաղաղությունը հեռու չէ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, բռնազավթված Կովսականում ընթացող՝ Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է. «Սեպտեմբերի 20-ին մենք անջատողականներին, Ղարաբաղի հայկական բանակին ասացինք՝ վայր դնել զենքերը, զինաթափվել ու հեռանալ։ Եվ այդպես էլ եղավ։ Այսպիսով, մենք պահում ենք մեր խոսքը: Վստահ եմ, որ եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը Հայաստանի վարչապետի կողմից արված սադրիչ հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա խաղաղությունը հեռու չէ։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում Հարավային Կովկասի ապագան, ողջ տարածաշրջանի ապագան։ Կարծում եմ՝ մեր հարևաններն ու միջազգային դերակատարները մեր կողմից կտեսնեն միայն կառուցողական մոտեցում»,- ընդգծել է հակառակորդ երկրի ղեկավարը։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
9603:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
10800:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
11400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
116Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
120Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
94Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
168Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 21:54