«Թե ինչու են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում». Կարեն Անտաշյան
![]() 832 Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ., 00:18 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հանգամանք կա, որի մասին չի խոսվում էդքան լրահոսում՝ Ադրբեջան-Հայաստան տարանցիկ ճանապարհի կամ տխրահռչակ էքստերիտորիալ միջանցքի բացումով Ֆրանսիայի ծայրահեղ հետաքրքրվածությունն է։ Եվրոպայի ամենամեծ ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքներից մեկն ունեցող Ֆրանսիային օդի ու ջրի պես մեծ քանակի ուրան է պետք, որի զգալի մասը արտահանվում է Ռուսաստանից։ Ֆրանսիան ու մնացած եվրոպական երկրները էն կարգին են կախված այդ առաքումներից, որ կոնկրետ ուրանի արտահանման վրա ոչ մի պատժամիչոց չեն կարողացել դնել։ Ֆրանսիայի մյուս մեծ մատակարարը Նիգերն էր, որտեղ ռազմական խունտան իշխանությունը զավթելուց հետո արգելեց արտահանումը Ֆրանսիա։ Ի դեպ էդ ռազմական հեղաշրջումը տեղի ունեցավ հավանաբար ռուսական հովանավորչությամբ, որովհետև Ֆրանսիայի հյուպատոսության վրայից այդ երկրի դրոշը հանել և տեղադրել են Ռուսաստանի դրոշը։ Ուրանի ողջ պաշարների կարծեմ 40%-ը գտնվում է Ղազախստանում։ Դե հիմա պատկերացրեք, եթե Ռուսաստանին շրջանցելով կարողանան հարստացված ուրանը միանգամից ղազախստանից բերել Ադրբեջան, այնտեղից էլ ցամաքային ճանապարհով Հայաստան, Թուրքիա ու այդպես հասցնել Եվրոպա։ Սա ահռելի ազատության աստիճան կտա Եվրոպային ռուսական առաքումներից։ Մենք միշտ Ադրբեջանական նավթի ու գազի մասին ենք խոսում, բայց ուրանը ոչ պակաս կարևոր, եթե չասենք ավելի կարևոր ռեսուրս է։ Հիմա էս ռեսուրսային չոր կարիքների ու դրանք ձեռք բերելու ծրագրերի գինը համադրեք հայ ժողովրդի կարիքների, իղձերի, ակնկալիքների ու հոգսերի հետ ու միանգամից կհասկանաք, թե ինչքան անհամաչափ ուժ է մեր դեմ աշխատում ու թե ինչի են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում։ Աղբյուրը` Կարեն Անտաշյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
