Ինչո՞ւ է դատախազն ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում. «Ժողովուրդ»
![]() 4204 Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ., 10:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ բացահայտել էինք, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ: Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մինչ պատգամավոր դառնալը 100 դրամով երթևեկում էր երթուղայիններով, ոչինչ չուներ, նույնիսկ՝ կայուն աշխատանք: Փորձեցինք հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել: Առհասարակ, տեղա՞կ է դատախազը իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի մանրամասներից, և եթե տեղյակ է, ի՞նչ է անում: Ի պատասխան հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ և դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են և ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետևաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։ Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ»։ |

«Եթե նման որոշում կայացնեն, ՀՀ-ն դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
248Երեկ, 15:00
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
26903.04.2026, 09:18
«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
38902.04.2026, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
79701.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
69001.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
61501.04.2026, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
61801.04.2026, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
48001.04.2026, 19:27
